Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Քայլող մարդը» քանդակի համար կհատկացվի ավելի քան 37 միլիոն դրամ


Կառավարությունը մայիսի 21-ին հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին նախագծին։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախագիծը մշակվել է վարչապետի մոտ կապիտալ ծախսերի քննարկման արդյունքում։

Նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124,863.6 հազար դրամ։

Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման աշխատանքների համար կհատկացվի 37,080.0 հազար դրամ

«Դուք համոզված եք, որ այդ քայլող մարդու արձանի տեղադրման հետ կապված քաղաքական շահարկումներ և այլն չեն լինելու»,-հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ քանդակը ավելի վաղ է ստեղծվել:

«Երբ ավագանու նիստին դա քննարկվում էր նման հարցեր չեն եղել»,-ասաց նախարարը:

 

Հրապարակվել է։ 10:25 21/05/2020