Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Հացի տուն» փառատոն՝ Մովսեսում

Բերդի քաղաքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am, հայտնում է, որ սեպտեմբերի 22-ին Մովսեսում առաջին անգամ կայացավ «Հացի տուն» փառատոնը:  Փառատոնին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Տավուշի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, այլ հյուրեր: Փառատոնը մեկնարկեց սուրբ պատարագով, այնուհետև տեղի ունեցավ «Հացի արարումը» խորագիրը կրող պատմական էքսկուրս. Մովսեսի և հարակից բնակավայրերի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը ներկայացրեց հացի արարման պատմությունը, դրան առնչվող հնագույն գործիքները՝ ծիսական երգերի ուղեկցությամբ:

 Ներկաները հնարավորություն ունեցան հետևելու նախնադարյան հացի՝ կրկենու, ինչպես նաև ավանդական թթխմորով հացի պատրաստման ամբողջ ընթացքինՀյուրերի  ուշադրությունը գրավեց հատկապես տարածաշրջանում հայտնի՝ հացից  պատրաստվող կոնչոլ ճաշատեսակը:  

Առանձին տաղավարներով իրենց արտադրանքն էին ներկայացրել Բերդ համայնքի հաց արտադրող ընկերությունները:

Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն:

Հրապարակվել է։ 08:12 23/09/2019