Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Երկրագիտական թանգարան- պատկերասրահը ներկայանում է մշտական հավաքածուի նորացված ցուցադրությամբ


Դիլիջանի   համայնքապետարանի պաշտոնական կայքը՝  http://www.dilijancity.am/ հայտնում է,որ  փետրվարի 22-ին երկրագիտական թանգարան- պատկերասրահում կայացավ մշտականհավաքածուինորացվածցուցադրությանբացմանարարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին  ՀՀ  նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ճանաչված մշակույթի գործիչներ,  արվեստագետներ, համայնքապետարանի ՝ մշակույթի ոլորտի պատասխանատուներ, հկ-ների և լրատվության ներկայացուցիչներ:

  Թանգարանի մշտական հավաքածուի ցուցադրությունը  համադրել  է  արվեստագետ, նկարիչԱրաՀայթայանը։  Ներկայացնելով  էքսպոզիցիայի գաղափարը, հեղինակը ներկաներին հրավիրեց սրահներ, համառոտակի ծանոթացնելով  ձևավորման տրամաբանությանը: Հեղինակի կողմից անդրադարձ կատարվեց նաև  վերջին հարյուրամյակներում  հայ կերպարվեստի զարգացման փուլերին,  ստեղծագործական ոճերի առանձնահատկություններին և գեղագիտության այլ հարցերի:

Հ. Գ. Արա Հայթայանը  պրոֆեսիոնալ նկարիչ է,  ավարտելէ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, մասնակցություն է ունեցել խմբակային ցուցահանդեսների՝  աշխարհի շատ երկրներում, համադրել է բազմաթիվ ցուցահանդեսներ, հեղինակել է արվեստագիտական հոդվածներ և մենագրություն:

 

Հրապարակվել է։ 06:58 26/02/2020